Վայրը՝ Վանաձոր, Հայաստան
Թվական՝ 2016
Աջակից՝ Եվրահանձնաժողով, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիա (ALDA)
Մասնակցություն՝ ծրագրի իրականացում
Կարգավիճակ՝ ավարտված

ուրբանլաբը, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիայի (ALDA) աջակցությամբ, իրագործեց Ներգրավելով Վանաձորը ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի 3-րդ քաղաքի նյութական և ոչ նյութական արդի ժառանգության արժևորումը և համայնքի մասնակցությամբ պահպանման խթանումը։

Ծրագրի շրջանակում քարտեզագրվեցին և վերաբացահայտվեցին Վանաձորի քաղաքային միջավայրի անբաժանելի ու կարևոր մաս կազմող արդյունաբերական և մոդեռնիստական ճարտարապետությունն ու քաղաքաշինական տարրերը, ինչպես նաև` Վանաձորի արդի քաղաքային ու մշակութային կյանքի ամենահետաքրքիր դրսևորումներից մեկը՝ ռոք երաժշտությունը։

Ժառանգության պահպանթյունը սոսկ մասնագետների աշխատանքը չհամարելով՝ ուրբանլաբը փորձեց միավորել համայնքի և մասնագետների ջանքերն ու գաղափարները, բարձրաձայնել պահպանման և արժևորման ոլորտների խնդիրները հանրությանն առավել մատչելի և ըմբռնելի միջոցներով։ 

Ավելին մեր բլոգում։

Ներգրավելով Վանաձորը քարտեզը կարող եք ներբեռնել այստեղ։




images/Ro2xHT47Ke5F09vatLhEZzC2Sq.jpg images/sHSqDyYFWbwtyemw6u4KAs6QyX.jpg images/m4MXgiy3Sqj5wQ6Okm2v2hcT26.jpg images/DI206N1KJiNlFA4eseOgNIM2az.jpg images/RrrvFYEPe1ufdsuexmKkg6WXHU.jpg