Արդյունք

0

մտածում ենք

մտածում ենք

ուրբանլաբը և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կազմակերպել են Քաղաքային պլանավորման և ժառանգության պահպանության խնդիրների վերաբերյալ մեկօրյա ֆորումը, որի նպատակը քաղաքային ոլորտային մասնագետներին ու ազդեցիկ անձանց մեկ «սեղանի» շուրջ համախմբելն էր: Ֆորումի շրջանակում վերհանվել են քաղաքային զարգացման բնագավառի հանրային ընկալումները, առաջադրվել նորարարական և կայուն լուծումներ, վերարժևորվելու են քաղաքային գիտակարգերը, մասնավորապես՝ քաղաքային պլանավորումն ու ժառանգության պահպանությունը։  Ֆորումն իրակակացավ բանախոսությունների  ձևաչափով։ Ֆորումը հասանելի է հետևյալ հղմամբ։

 

 

Քաղաքային հետազոտությունների ժողովածուում զետեղված հոդվածների հեղինակներն արծարծում են քաղաքային զարգացման, ինչպես նաև քաղաքային ժառանգության պահպանության խնդիրներ, դրանց լուծումները։  Հոդվածները հաղթել են «Այլ_Երևան» ծրագրի շրջանակում 2021 թվականին անցկացված մրցույթում, որը նախաձեռնել ու կազմակերպել են ուրբանլաբը և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն։
Ժողովածուի հրատարակումը հնարավոր է դարձել Ժողովրդավարության աջակցման եվրոպական կենտրոնի (European Endowment for Democracy-EED) աջակցությամբ, ուրբանլաբի և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի համագործակցությամբ։ Ժողովածուն հասանելի է հետևյալ հղմամբ։

ուրբանլաբը, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիայի (ALDA) աջակցությամբ, իրագործեց Ներգրավելով Վանաձորը ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի 3-րդ քաղաքի նյութական և ոչ նյութական արդի ժառանգության արժևորումը և համայնքի մասնակցությամբ պահպանման խթանումը։ Ծրագրի շրջանակում քարտեզագրվեցին և վերաբացահայտվեցին Վանաձորի քաղաքային միջավայրի անբաժանելի ու կարևոր մաս կազմող արդյունաբերական և մոդեռնիստական ճարտարապետությունն ու քաղաքաշինական տարրերը, ինչպես նաև` Վանաձորի արդի քաղաքային ու մշակութային կյանքի ամենահետաքրքիր դրսևորումներից մեկը՝ ռոք երաժշտությունը։ Ժառանգության պահպանթյունը սոսկ մասնագետների աշխատանքը չհամարելով՝ ուրբանլաբը փորձեց միավորել համայնքի և մասնագետների ջանքերն ու գաղափարները, բարձրաձայնել պահպանման և արժևորման ոլորտների խնդիրները հանրությանն առավել մատչելի և ըմբռնելի միջոցներով։ 
Տես քարտեզն այստեղ:

Ինչպես աշխարհի քաղաքների մեծամասնության, այնպես էլ Երևանի կենսապատկերը վերջին 25 տարիների ընթացքում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել`մասնավորապես հետխորհրդային Հայաստանի սոցիալ-քաղաքական փոփոխությունների արդյունքում։ 2016 թվականին ուրբանլաբի թիմը տարբեր առիթներով ներկայացրել է 1991-2016 թվականներին տեղի ունեցած փոխակերպումների քարտեզագրման արդյունքները՝ հատկապես ուշադրություն դարձնելով դրա քաղաքային պլանավորման և քաղաքականության կողմերին։ Հրապարակումը հասանելի է հետևյալ հղումով։

2016 թվականի Վենետիկի ճարտարապետական 15-րդ բիենալեի “Անկախ կենսապատկեր” խորագիրը կրող Հայաստանի ազգային տաղավարի բացումով մեկնարկեցին անկախ Հայաստանի կենսապատկերի քարտեզագրման յուրօրինակ լաբորատորիայի աշխատանքները, որոնք ամփոփվեցին տաղավարի փակմամբ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախության շրջանի (1991-2016) տարածական փոխակերպումների և դրանց տարատեսակ դրսևորումների ուսումնասիրման և վերընթերցման մտորումները։  Ծրագիրն իրականացվել է 2015-2016 էվականներին։ Մնարամասներն այստեղ:

Հետևյալ հոդվածը զեկուցվել է “Ծայրահեղ տարածքներ գիտակարգերի միջև գիտաժողովում”, կազմակերպված Նովի Սադի համալսարանի (Սերբիա) կողմից 2015 թվականի հոկտեմբերին Սարհատ Պետրոսյանի և Նորա Թոփալյանի կողմից։

Հյուսիսային պողոտան, որպես Երևանի գլխավոր հետիոտն փողոց-առանցք, ավելի քան 80 տարվա հետաքրքիր պատմության կրող է։ Ի սկզբանե Արարատյան անունը կրող փողոցն առաջարկվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականի գլխավոր հատակագծով, 1960-ականներին վերակենդանանալով որպես Հյուսիսային պողոտա, իրականացվեց 2000-ական թվականներին։ Դրա բացումից մոտ մեկ տասնամյակ անց 2015 թվականին դրա ստորգետնյա հատվածում սկսվեցին աշխատանքներ Tashir Street առևտրի կենտրոնի կառուցման համար։ Հոդվածում փորձ է արվում վերաշարադրել պողոտայի պատմությունը նորովի, ինչպես նաև իրականացնել ամփոփ վերլուծություն դրա խնդիրն ու մարտահրավերները՝ որպես հանրային տարածք։ Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Մեծամորը “նոր” քաղաք է Արմավիրի մարզում՝ Երևանից 45 կմ հեռավորության վրա։ Քաղաքը կառուցվել է Մեծամոր ատոմային կայանի աշխատակիցների համար։ Քաղաքի յուրահատկություններից է այն փաստը, որ այն գրեթե ամբողջությամբ նախագծվել է մեկ նախագծային խմբի կողմից՝ սկսած գլխավոր հատակագծից, ներառյալ բնակելի ու հանրային շենքերը։  Ծրագրի նպատակն է ստեղծել նախագծողների և արվեստագետների գործակցային հետազոտական խումբ, որը կուսումնասիրի Մեծամորի՝ որպես սովետական մոդեռնիզմի եզակի քաղաքի և Հայկական ատոմային էլեկտրակայանի պատմությունը, հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրի հետխորհրդային զարգացումներին, շրջակա միջավայրի պահպանության մտահոգություններից և մարտահրավերիներից բխող հարցերին։ 

 

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համակարգը և մշակել ոլորտին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական առաջարկություններ։ Արդյունքները ներկայացվել են ամփոփ հաշվետվության տեսքով` ներառելով կիրառական առաջարկություններ օրենսդրական ու ենթաօրենսդրական փաստաթղթերում և դրանցից բխող ընթացակարգերում։ Դրանք ներկայացվել են ոլորտի մասնագետներին ու ոլորտին հարող շահագրգիռ կողմերին՝ փորձելով ապահովել դրանց կիրառման համար անհրաժեշտ քայլերը։ Ծրագիրն իրականացվել է 2013 թվականին Քաունթերփարթ ինթերնեշնլի աջակցությամբ։ Մանրամասներն այստեղ։

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանն առնչվող օրենսդրական հենքի ուսումնասիրման և վերլուծության հիման վրա մշակել ոլորտին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական առաջարկություններ։ Արդյունքները ներկայացվել են ամփոփ հաշվետվության տեսքով՝ ներառելով կիրառական առաջարկություններ օրենսդրական ու ենթաօրենսդրական փաստաթղթերում և դրանցից բխող ընթացակարգերում։ Դրանք ներկայացվել են ոլորտի մասնագետներին ու ոլորտին հարող շահագրգիռ կողմերին՝ փորձելով ապահովել դրանց կիրառման համար անհրաժեշտ քայլերը։ Ծրագիրն իրականացվել է 2012 թվականին`Քաունթերփարթ ինթերնրեշնլի աջակցությամբ, վայրը՝ Երևան։
Մանրամասներն այստեղ։

VIVA EASTPART` Արևելյան գործընկերության տարածաշրջանում փոքր պատմական կենտրոնների  արժևորման և կառավարման բարելավման ծրագիրը, իրականացվել է Եվրոմիության Արևելյան գործընկերության EuroEastCalture բաղադրիչի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում էր  Քաղաքային վերափոխման ասոցիացիայի - ATU (Ռումինիայի) ղեկավարությամբ Բարիի համալսարանի (Իտալիա) հետ համատեղ։ 2012-2013 թվականների ընթացքում Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում (Թեղուտ, Գոշ, Հովք և Հաղարծին), ծրագիրը իրականացրել է Էկոտուրիզմի հայկական ասոցիացիան։ ուրբանլաբի խորհրդի անդամը, ներկայացված լինելով ծրագրի գիտական կոմիտեի կազմում, փորձագիտական խորհրդատվություն է իրականացրել ծրագրի շրջանակում մշակվող փաստաթղթերի մշակման գործում։ 

Երևան քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը թվագրվում է 1906-1911 թթ (հեղինակ՝ Մ. Մեհրաբյան), որին հաջորդած Ալեքսանդր Թամանյանի՝ 1925 թվականին ներկայացված 150.000 բնակչի համար նախատեսված գլխավոր հատակգիծը հանդիսանում է քաղաքի առաջին քաղաքաշինական ամբողջական փաստաթուղթը։ Վերջինս, ազդված լինելով այդ ժամանակաշրջանում նորաձև համարվող քաղաք-այգիների գաղափարով, Երևանի զարգացման հիմքում դրել է այդ մոտեցումը։ Դրանով նա Հայաստանի համար նոր մայրաքաղաք կառուցելու նպատակ ուներ, որն էականորեն փոխում էր քաղաքային կառուցվածքը, օրինակ նախկին փողոցային ցանցից մի քանի փողոցներ էին պահպանվում միայն։ Այնուամենայնիվ հենց նրա աշակերտներ համարվող երիտասարդ ճարտարապետներ հավատարիմ չմնացին այդ գաղափարին։ Այսօր Երևանի արագ զարգացումը նորից վերադառնում է թամանյանական գաղափարներին ու դրանք դնում քաղաքային զարգացման հիմքում։ Մեր թիմն էսքիզային առաջարկ է ներկայացրել 2000 թվականին․ այս ուսոմնասիրությունը առաջնային մի փորձ է՝ առաջին ու թամանյանական գլխավոր հատակագծերը համադրելու 2000-ականների Երևանի փողոցային կառուցվածքի վրա և բացահայտելու այն հատման կետերը, որոնք պահպանվել են 20-րդ դարի սկզբից։ Այդ կերետը Երևանի զարգացման ծալքերն են՝ ծալման կետերը, որոնք ՝՝վերածալման՛՛ կարիք ունեն։ Հավելյալ տեղեկությունը հասանելի է այստեղ։