Արդյունք

0

Այլ Երևան

Այլ Երևան

Այլ Երևան ծրագրի նպատակն է իրականացնել Երևանի այլընտրանքային ճարտարապետական ժառանգության քարտեզագրումն ու հանրահռչակումը։ Այս համագործակցային ժառանգության կառավարման ծրագիրը յուրատեսակ առցանց թանգարան է, որը միտված է նպաստելու Երևանում պատմական տարածքների պահպանությանը քաղաքային արագ զարգացումից։ Այն իրականացվել է 2014 - 2016 թվականներին Մայամիի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դասախոս, աշխարհագրագետ Դիանա Տեր-Ղազարյանի հետ համագործակցության շրջանակում, Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի (ARISC) և Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի (SCO), Մշակույթի և կառավարման լաբորատորիայի ֆինանսավորմամբ։
Ծրագրի պաշտոնական վեբկայքն է՝ www.otheryerevan.am: