ով

ով

Արմինեն ավարտել է Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանության ֆակուլտետը: Իր աշխատանքային ուղին սկսելով Հայաստանի կարևոր թանգարաններում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում և Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ավելի քան տասը տարի ակտիվորեն ներգրավված է Հայաստանի մշակութային ոլորտի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում՝ որպես ծրագրերի համակարգող և ղեկավար, որոնցից են Հայաստանում Պողոսյան հիմնադրամի սոցիալական և մշակութային ծրագրերը, մասնավորապես՝ 2018 թվականի Նախագահի մրցանակը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերը և Բրիտանական ֆիլմերի փառատոնը (2020), ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կենտրոնի և 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի ծրագրերը և ֆրանսիացի արվեստագետ Պասկալ Կոնվերի Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերին նվիրված նախագիծը (2018-2019)։
Մասնագիտական հետաքրքրության ոլորտներն են՝ թանգարանագիտությունը և մշակութային արժեքների պահպանությունը:

Արմինե Բաչաչյան

Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում որպես դոցենտ։ 2011 թվականին հիմնադրել է ուրբանլաբը և հանդիսացել է կազմակերպության տնօրենը՝ նախքան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելը։ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարվել է 2019 թվականին։ Ներկայումս հանդիսանում է ՍՊ2 նախագծային գրասենյակի հիմնադիր տնօրեն և գլխավոր ճարտարապետ։  Շուրջ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է Վենետիկի ճարտարապետական բիենալիում Հայաստանի տաղավարի համադրողը։ Ավելի մանրամասն տես՝ www.linkedin.com/in/sarhat:

Սարհատ Պետրոսյան

Ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Գուրգենը համալրել է ուրբանլաբի թիմը հիմնադրման օրվանից սկսած։ Լինելով ֆրիլանս IT խորհրդատու՝ միաժամանակ աշխատում է մի շարք այլ կազմակերպությունների համար, ինչպիսիք են Ամերիկյան խորհուրդները Հայաստանում, Աչաջուր Բնական սնունդ սրճարանների ցանցը և այլն։

Գուրգեն Էվոյան

Գագիկը մեր թիմի ամենաերիտասարդ անդամն է, ով միացել է մեզ որպես կամավոր 2018 թվականի մարտ ամսին, որից հետո ստանձնել է ծրագրի համակարգողի պաշտոնը։ 2019 թվականին ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատը։ Գագիկը սիրում է ներգրավվել տարբեր միջոցառումների` լինի դա սեմինարի մասնակցություն, թե կինոփառատոնում կամավորություն։ Գագիկի հետաքրքրությունների շրջանակը ներառում է վեբ դիզայն, բրենդինգ, ծրագրավորում ինչպես նաև ընթերցանություն։

Գագիկ Խաչատրյան

Ագաթա Հարությունյան
Անի Ավետիսյան
Անի Արզումանյան
Աննա Ակտարյան
Աննա Ղուկասյան
Անուշ Հարությունյան
Արա Կյուրողլյան
Արաքսյա Բեգլարյան
Արմեն Հարությունյան
Արթուր Մելքոնյան
Արփա Համբարչյան
Գագիկ Խաչատրյան
Իրինա Բաղդասարյան
Լենա Մաթևոսյան
Լիա Սուրենյան
Ծովինար Տարախչյան
Համբիկ Կարամանուկյան
Մանե Խլղաթյան
Նինա Ներսիսյան
Նորա Թոփալյան
Նվարդ Երկանյան
Նունե Խուդավերդյան
Սիմոն Համամջյան
Սոնա Ղազարյան
Սևադա Պետրոսյան
Վարդենի Վարդանյան
Տաթևիկ Զաքարյան
Տաթևիկ Սարոյան

Նախկինում մեզ հետ համագործակցել են